Օգոստոսի 26-ին, ուշ երեկոյան կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումները: Անակնկալ մատուցեց Լվովի «Կարպատները», որը սեփական հարկի տակ խաղալով ոչ ոքի` 1:1 հաշվով, պայքարից դուրս թողեց Ֆրանկ Ռայկարդի «Գալաթասարային»: Թիմերի առաջին հանդիպումը Թուրքիայում ավարտվել էր ոչ ոքի`2:2 հաշվով: Պայքարից դուրս մնաց նաեւ Թուրքիայի «Ֆեներբահչեն»: Ստամբուլում թուրք ֆուտբոլասերները քարերով դիմավորեցին Հունաստանի «ՊԱՈԿ» թիմի երկրպագուներին: Բախումներ տեղի ունեցան նաեւ ստադիոնում: Սակայն դա չօգնեց «Ֆեներբահչեին»: Լրացուցիչ ժամանակում հույները խաղացին ոչ ոքի` 1:1 հաշվով եւ տանը նվազագույն հաշվով տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկան հիմնական փուլ:
Անգլիայի «Լիվերպուլը» տանը նվազագույն հաշվով էր առավելության հասել Թուրքիայի «Տրաբզոնսպորի» նկատմամբ: Իսկ պատասխան խաղում մինչեւ 83-րդ րոպեին պարտվում էր 0:1 հաշվով: Սակայն Ռեմզի Կաչարի ինքնագոլը եւ Դիրկ Կեյտի գոլը 88-րդ րոպեին հաղթանակ բերեցին Ռոյ Հոջսոնի թիմին:



























