ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում գարեջուր արտադրող տեղական ընկերությունը գարեջրի նոր տեսակ է ստեղծել՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ԱՄՆ այցի պատվին:
Holy Wooder անվանումով ըմպելիքը արտադրվել է սահմանափակ խմբաքանակով (60 տակառ կամ մոտ 7500 լիտր) եւ ունի 9,75 տոկոս թնդություն:
Գարեջրի պիտակի վրա պատկերված է Հռոմի պապը՝ ձյունաճերմակ փարաջայով եւ գարեջրի բաժակը ձեռքին:
Ըմպելիքի ստեղծողները կատակում են՝, թե «փրփրաշատ ըմպելիքը մաքրում է հոգին եւ ճշմարիտ ուղի ցույց տալիս»:
Holy Wooder-ն առաջին ըմպելիքը չէ, որ ստեղծվում է Հռոմի պապի ԱՄՆ այցի պատվին: Երկրում արդեն հայտնվել են այնպիսի անվանումով գարեջրի տեսակներ, ինչպիսիք են You Only Pope Once-ը, Papal Pleasure-ը եւ Jesus Wept-ը, հաղորդում է Kedem-ը:





























