Նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով՝ գիտնականները կարողացել են Լի Հարվի Օսվալդի եռաչափ պատկերը ստեղծել եւ ապացուցել, որ լուսանկարը, որում նա պատկերված է մի ձեռքում հրացան, իսկ մյուսում՝ մարքսիստական թերթ, իսկական է։ 

Այն լուսանկարը, որին հետագայում CE 133-А թիվն էր տրվել, ենթադրաբար արվել է Լի Հարվի Օսվալդի կնոջ՝ Մարինայի կողմից՝  1963-ի մարտի  31-ին։ Լուսանկարում Քենեդիի սպանության միակ պաշտոնական կասկածյալը կանգնած է իր տան հետին բակում։ Մի ձեռքում նա հրացան է պահում, իսկ մյուսում՝ մարքսիստական թերթեր։ Լուսանկարը փորձագետների կողմից դիտարկվում է որպես Օսվալդի կողմից Քենեդիի սպանության ապացույց, սակայն դրա իսկությունը բազմիցս վիճարկվել է, տեղեկացնում է  Gazeta-ն։

Մասնավորապես, մասնագետները հայտարարում էին, որ հրացանի երկարությունը չի համապատասխանում նման տեսակի զենքի իրական չափին, որ այն հենված է պատին, այնինչ լուսանկարում ոչ մի պատ գոյություն չունի։ Համապատասխանաբար, ինչպես ասում էին փորձագետները, նման դիրքում Օսվալդը չէր կարողանա պահպանել իր մարմնի հավասարակշռությունը։