Հետազոտությունները պարզել են, որ ի հեճուկս տարածված այն կարծիքի, երեխաների ծնվելու հերթականությունը չի ազդում նրանց մտավոր կարողությունների կամ բնավորության գծերի վրա։ Ավագ երեխաների IQ-ն ավելի բարձր է լինում դաստիարակության պատճառով։ Հետազոտությունը հրապարակվել է PNAS ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ավելի քան 20 հազար բնակիչ, որոնք քույրեր եւ եղբայրներ ունեն։ Նրանք հոգեբանական եւ IQ թեստեր են հանձնել, փոխանցում է Gazeta-ն։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաների ծնվելու հերթականությունը ոչ մի կերպ չի ազդում նրանց բնավորության հիմնական գծերի վրա։ Գիտնականները նշում են, որ ավագ երեխաների IQ-ն սովորաբար ավելի բարձր է, քան նրանց եղբայրներինը եւ քույրերինը, սակայն տարբերությունը մեծ չէ, ընդամենը 1,5 բալ։ Գիտնականները նշում են, որ դրանում իրենք որեւէ կենսաբանական կամ գենետիկ հիմք չեն գտել, ինչը նշանակում է, որ տարբերությունը պայմանավորված է դաստիարակությամբ։ Սովորաբար ծնողները կրտսեր երեխաներին ավելի շատ ազատություն են տալիս եւ չեն հետեւում նրանց առաջադիմությանը։