Գիտնականները պարզել են, որ սեւ անգղի մարսողական համակարգը ունակ է ոչ միայն կենդանիների ոսկորները մարսել, այլեւ մետաղ: Բացի դրանից այդ թռչունների իմունիտետը թույլ է տալիս նրանց ուտել սնունդ, որը վարակված է կատաղությամբ, խոզերի ժանտախտով, ու այլ հիավնդություններով: Հետազոտությունը հրապարակվել է Genome Biology ամսագրում:

Գիտնականները ուսումնասիրել են սեւ անգղի գենոմը ու համեմատել այն սպիտակագլուխ ծովարծվի գենետիկ կոդի հետ: Հետազոտողները պարզել են, որ թռչունների այդ երկու տեսակները գենետիկորեն մոտավորապես 18 մլն տարի առաջ են բաժանվել իրարից: Բացի դրանից, գենետիկներին հաջողվել է պարզել, որ սեւ անգղը, ըստ ամենայնի, մարսողական ամենաարդյունավետ համակարգն ունի: «Նրա ստամոքսահյութում թթվայնության աստիճանն այնքան բարձր է, որ թռչունը կարող է մարսել ոսկորներ ու գուցե նաեւ մետաղ»,- մեկնաբանում է աշխատության հեղինակներից մեկը՝ գենետիկ Պակ Չոնը, հայտնում է Gazeta-ն:

Բացի դրանից հետազոտության հեղինակները հայտնում են, որ սեւ անգղները առանձնանում են ոչ միայն իրենց հզոր ստամոքսով, այլեւ ամուր իմունային համակարգով: Թռչունները կարող են խոզերի ժանտախտով, կատաղությունով, սիբիրական խոցով ու այլ ոչ պակաս վտանգավոր հիվանդություններով վարակված սնունդ ուտել: Նման իմունիտետը սեւ անգղներին անհրաժեշտ է գոյատեւման համար, քանի որ նրանք գերազանցաբար լեշով են սնվում: