Վիեննայի ակադեմիան, որը կանանց բարձրակրունկ կոշիկներով քայլել է սովորեցնում, հիմա էլ տղամարդկանց է հրավիրում պարապմունքների: Այս մասին հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով The Local-ը: Ամենայն հավանականությամբ, գրում է պարբերականը, նոր թրենդի համար առիթ է դարձել «Եվրատեսիլի» հաղթող Կոնչիտա Վուրսթը:

Ինչպես հավաստիացնում են Top in Heels Academy ակադեմիայի ներկայացուցիչները, 2014թ. երգի մրցույթում Վուրսթի հաջողությունից հետո բարձրակրունկ կոշիկներ հագնելու ցանկություն ունեցող տղամարդկանց թիվն ավելացել է: Ի սկզբանե, վարպետության դասընթացներին կանայք էին մասնակցում, բայց հիմա ակադեմիայում հայտնվել են նաեւ Men In Heels «Տղամարդիկ բարձրակրունկների վրա» անվանումով դասընթացներ:

Ուսանողներին պատմում են քայլելու ճիշտ տեխնիկայի, նրբագեղության ու վնասվածքներից խուսափելու հմտությունների մասին: Սովորողներին իրենց գիտելիքներն են փոխանցում պարուհիներ Մարի Քրիսթին Շերզերը ու տրանսվեստիտ Հելմուտ Ֆիքսլը: 90 րոպեանոց պարապմունքի արժեքը 45 դոլար է: