Այսօր` օգոստոսի 30-ին Նյու Յորքում մեկնարկում է թենիսի «Մեծ Սաղավարտ» շարքի այս տարվա վերջին մրցաշարը` ԱՄՆ բաց առաջնությունը: Տղամարդկանց առաջնությունում հանդես կգան բոլոր ուժեղագույնները: Կբացակայի 10-րդ ռակետ, ԱՄՆ-ի բաց առաջնության անցած տարվա չեմպիոն Խուան Մարտին Դել Պոտրոն, ով անցած տարի իսկական սենսացիա մատուցեց` հասնելով մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտության մատնեց Ռոջեր Ֆեդերերին: Դրանից հետո Դել Պոտրոն լուրջ վնասվածք ստացավ եւ դեռեւս չի վերակագնվել:
Այս տարի չեմպիոնի հավակնորդներն են Նադալը, Ֆեդերերը, Մարեյը եւ Ջոկովիչը:
Կանանց առաջնությունն էլ ավելի մեծ կորուստ ունի: Կբացակայի համաշխարհային դասակարգման առաջին համար Սերենա Վիլյամսը: Խոսակցություններ կան, որ պատճառը ոչ թե վնասվածքն է, այլ անցած տարի ԱՄՆ բաց առաջնությունում տեղի ունեցած սկանդալը: Այն ժամանակ Սերենան անպատվել ու սպառնացել էր մրցավարներից մեկին: Կրտսեր Վիլյամսի բացակայությամբ մրցաշարի առաջին համարը բաժին է հասել 20-ամյա դանիացի Կարոլինա Վոզնյացկուն: Հանդիպումների ուղիղ հեռարձակումներին կարող եք հետեւել usopen.org կայքում:



























