100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը գիրք է գրել: Այն  անգլիական գրախանութներում կհայտնվի սեպտեմբերի 2-ին: Գիրքը կոչվում է «Իմ պատմությունը: 9.58. լինել երկրագնդի ամենաարագ մարդը»:  The Sun-ն արդեն մի քանի մեջբերումներ է արել գրքից, որոնք ներկայացնում ենք ստորեւ. «Եթե մեդալները տային ելույթների համար, ապա ես բոլորը կհաղթեի», «Քնից առաջ ես կարող եմ մի քանի շիշ «Գինես» գարեջուր խմել, իսկ առավոտյան գնալ մարզման», «Ես չհաղթեցի 2004-ի Աթենիքի Օլիմպիական խաղերում, քանի որ 18 տարեկան էի, եւ ինձ համար դա էական չէր: Ես դրանով քննադատության լուրջ առիթ տվեցի: Բոլորն ասում էին, որ ես հաճախ եմ party-ների գնում եւ նվիրված չեմ սպորտին»: