Ավստրալացի հենդանաբանների խումբը հրապարակել է իր հետազոտության արդյունքները, որտեղ ապացուցում է, որ կոկորդիլոսները կարող են քնել մի աչքը բաց վիճակում, քանի որ նրանց, դելֆինների եւ ծովափղերի ուղեղի կիսագնդերը անհամաչափ են քնում:
Գիտնականները հատկապես նշում են, որ ուղեղի կիսագնդերի ոչ սինքրոն քունը լայնորեն տարածված է կենդանական աշխարհում, մասնավորապես, թռչունների մեծ մասի մոտ:
Կենդանաբանները կոկորդիլոսներին հետեւել են 24-ամյա ռեժիմով: Նախագծի ղեկավար Ջոն Լեսկուն նշել է, որ շրջապատում ցանկացած կտրուկ շարժում ստիպել է կոկորդիլոսներին քնի պահին բացել աչքը:





























