Երկիր մոլորակի Հյուսիսային կիսագնդի հավերժական սառույցների շերտը զգալի տաքացել է եւ կարող է ավելի շուտ հալվել, քան նախկինում կանխատեսվում էր։ Այս մասին BBC-ին հայտնել է Ալյասկայի համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Ռոմանովսկին։
Սառցակալած հողի հալվելուց ազատվող մեթանը ավելի կարագացնի գլոբալ տաքացման տեմպերը, կարծում է գիտնականը, որն ուսումնասիրում է աշխարհում հավերժական սառածությունը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հավերժական սառույցները (1-ից մինչեւ 1500 մ խորությամբ) ծածկում են Հյուսիսային կիսագնդի ցամաքի 25 տոկոսը, այդ թվում՝ Սիբիրի ընդարձակ տարածքները։ Սառածությունը հավերժական է համարվում, եթե հողի շերտերը 2 տարվա ընթացքում մնում են -2 ջերմաստիճանի տակ։
Ըստ Ռոմանովսկու, Ալյասկայում հավերժական սառույցները սկսել են տաքանալ 2000-ական թթ. իսկ 2070թ. հավերժական սառածությունը այնտեղ կարող է սկսել հալվել։





























