Չինաստանում պաշտոնյաներին արգելել են շատ ուտել, գոլֆ խաղալ եւ «անվայել» սեռական կապի մեջ մտնել, հաղորդում է Reuters-ը: Համապատասխան կանոնները հրապարակել է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը:
Նորացված պահանջները վերաբերում են բոլոր 88 մլն կուսակցականներին: Այսպիսով, կոմկուսը փորձում է կանխել պաշտոնյաների մասնակցությունը կոռուպցիոն գործունեությունը: Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո երկիրը ակտիվ պայքար է մղում կաշառակերության դեմ: Վերջին տարիներին տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն է սկսվել եւ նրանցից շատերը հայտնվել են բանտում:
Պաշտոնյաների կաշառակերությունը եւ ճող կյանքը մեծ հասարակական հակազդեցություն է առաջացրել երկրում, քանի որ համարվում է, որ պաշտոնայաները պետք է համեստ կյանք վարեն եւ բարոյական օրինակ լինեն բոլորի համար, հաղորդում է Gazeta-ն:
Չինաստանում շատերը կարծում են, որ գոլֆ խաղալը պաշտոնյաներին թույլ է տալիս «ստվերային գործարքներ» կնքել, այն համարվում է «անվայել» զբաղմունք պաշտոնյայի համար:





























