Ճապոնիայում հյուրանոցների ավելի քան կեսն արգելում են դաջվածք ունեցող հաճախորդներին այցելել լողալու հասարակական վայրեր՝ լողավազաններ ու բաղնիքներ, գրում է The Telegrapgh թերթը:

Ճապոնական ազգային զբոսաշրջային կազմակերպության կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ողջ երկրում հյուրանոցների 56 տոկոսը թույլ չեն տալիս դաջվածքով հայտնվել լողավազաններում եւ բաղնիքներում: Այս արգելքին բախվում են ոչ միայն Ճապոնիայի քաղաքացիները, այլեւ զբոսաշրջիկները, հաղորդում է Gazeta-ն:

Հյուրանոցների միայն 31 տոկոսն է թույլ տալիս դաջվածք ունեցողների այցելել լողավազաններ ու բաղնիքներ: 13 տոկոսը թույլ է տալիս դաջվածքով հաճախորդներին այցելել լողավազան, եթե վերջիններս համաձայնում են ինչ-որ կերպ ծածկել դաջվածքները:

Դաջվածքները Ճապոնիայում շատ տարածված չեն, դրանք ասոցացվում են հանցավոր խմբավորումների հետ: