Նորվեգիայում հանգստացող ճանապարհորդը վիկինգի թուր է գտել: Հրաշք գտածոն զբոսաշրջիկը գտել է երկրի հարավում գտնվող Հաուկելի գյուղի մոտ: Մասնագետների կարծիքով, նման առարկա գտնելը մեծ հաջողություն է եւ հազվադեպ երեւույթ:

Հնագետ Ջոսթին Աքսդալը հավելել է, որ այդ տեղանքը պետք է լավ հետազոտել գարնանը: Հնարավոր է, նոր առարկաներ ու թաղված իրեր հայտնաբերվեն, եւ այդ դեպքում կարելի կլինի պատասխանել հարցին, թեինչպես է թուրը հայտնվել այդտեղ:

Հայտնի է, որ VIII  դարի զենքի երկարությունը 77 սմ է: Թրի կոթը բացակայում է: Ենթադրաբար շեղբը պատրաստվել է 750-800 թվականներին, հաղորդում է Informing-ը:

Փորձագետների խոսքով, նման զենքը թանկ իր է համարվել, որը խոսել է տիրոջ սոցիալական կարգավիճակի մասին: Թուրը կրել են՝ ցույց տալու համար իրենց իշխանությունը: