ԱՄՆ-ում 2001թ.-ից ի վեր մարիխուանա ծխող ամերիկացիների թիվը զգալիորեն մեծացել է։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում մարիխուանա ծխող մարդկանց թիկը կրկնապատկվել է բժշկական պատճառներով։
Եթե 2001թ. մարիխուանա օգտագործող չափահաս ամերիկացիների թիվը 4.1 տոկոս էր, ապա հիմա այդ թիվը դարձել է 9.5 տոկոս։ Հետազոտությունն անցկացրել է ալկոհոլի չարաշահման ամերիկյան ազգային ինստիտուտը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Jama Psychiatry ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է ԱՄՆ-ում ապրող 18 տարին լրացած 36 հազար բնակիչ, փոխանցում է Americaru-ն։





























