Չինաստանում պաշտոն զբաղեցնելու համար քննությունների ընթացքում արտագրելը քրեական հանցագործության է հավասարեցված եւ կարող է պատժվել երեքից յոթ տարվա ազատազրկմամբ: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի քաղաքացիական ծառայության տարածած շրջաբերականում:
«Օրենքի համաձայն, քննությունների ժամանակ արտագրողները կարող են դատապարտվել երեքից յոթ տարվա ազատազրկման, վարչական տույժի կամ տուգանքի: Լուրջ դեպքերում օրինախախտները կարող են երեքից յոթ տարով ազատազրկվել », - ասվում է փաստաթղթում:
Այս տարի պետական կենտրոնական հաստատություններում, դրանց հետ կապված հասարակական կազմակերպություններում եւ իշխանության տեղական մարմիններում 27 հազար նոր աշխատողի կարիք կլինի: Անցյալ տարի թիվն ավելի փոքր էր՝ 22 հազար: Ինչպես հաղորդել է «Բեյցզին ժիբաո» թերթը, այս տարի պետական ծառայության ընդունվածների թիվն ամենամեծը կլինի վերջին տասնամյակի ընթացքում: Նախապատվությունը կտրվի փորձառու աշխատողներին: Օրինակ, գավառական եւ ավելի բարձր մակարդակի պետական հաստատություններում պաշտոն ստանալ ցանկացողները պիտի ստորին օղակներում երկու տարվա աշխատանքային փորձ ունենան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պահանջները մի քիչ մեղմված են հեռավոր ներքին շրջանների համար, որտեղ կրթության, աշխատանքային փորձի եւ տարիքի վերաբերյալ առաջադրվող պահանջներն այնքան խիստ չեն:
ՉԺՀ-ում պետական պաշտոնյաների փոխարինման քննություններն անցկացվում են հոկտեմբերի 15-ից մինչեւ 24-ը:





























