Իսպանիայում Castrillo Matajudios (Կաստիլիո մահ հրեաներին) անունը կրող հնագույն բնակավայրը վերանվանել են նախնական անունով՝ Castrillo Mota de Judios (Կաստիլիո հրեական բլուր), տեղեկացնում է Associated Press-ը:
Գյուղն իր գործող անունը ստացել էր 1627թ. Ֆերդինանդ 2-րդ Արագոնացու եւ Իզաբելլա Կաթողիկեի՝ 1492թ. հրովարտակից հետո, որով հրամայվված էր բոլոր հրեաներին կամ կաթոլիկություն ընդունել, կամ հեռանալ Իսպանիայից: Բոլոր բողոքողների նկատմամբ ինկվիզիցիան հաշվեհարդար էր տեսել:
Գյուղի վերանվանման պաշտոնական արարողությանը ներկա է եղել Իսրայելի դեսպանը, ով ընդգծել է, որ գյուղի բնակիչների որշումը շատ կարեւոր է, փոխանցում է Gazeta-ն:





























