Ճապոնական «Nishikizushi» խանութն իր հաճախորդներին զարմացնում է ոսկե ձկնիկ հիշեցնող սուշիի իր վարպետ պատրաստմամբ:
Սուշիի ավանդական նիգարներն այստեղ պատրաստում են նույն բաղադրիչներից, ինչ ամենուր՝ բրինձ, սաղմոն, թյունաձուկ, օձաձուկ, նորի, կաղամար, բայց վիրտուոզ կտրատման շնորհիվ գունավոր բաղադրիչները վերածվում են ձկան մարմնի բծերի, իսկ կաղամարի միսը դառնում է այնքան նուրբ ու թափանցիկ, որ ձկան մարմին է կազմում՝ պոչիկով ու լողակներով:
Մուգ ֆոնի վրա սուշիի ափսեները ակվարիումի ոսկե ձկներ են հիշեցնում, որոնք լողում են ջրիմուռների ու քարերի շուրջը: Մեկ ձկան արժեքը 800 իեն է (մոտ 7 դոլար), տեղեկացնում է Kedem-ը:





























