«Դատարկված օջախի ախտանիշը» կանանց մոտ կարող է ոչ միայն դեպրեսիա, այլև սննդակարգի խանգարում առաջացնել: Իրենց հետազոտության արդյունքներով նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականներն:
Միլիոնավոր կանայք, որոնք մենակ են մնում՝ ոչ միայն տղամարդկանց՝ այլև օրինակ սովորելու մեկնած երեխաների պատճառով, սննդի հարցում կորցնում են ինքնավերահսկողությունը: Հարցման ընթացքում կանանց 60 տոկոսը խոստովանել է, որ շաբաթվա ընթացքում առնվազն մեկ օր չի նախաճաշում: Յուրաքանչյուր տասներորդ կինը հրաժարվում է տնական սննդից: Յուրաքանչյուր քսաներորդ կինը որևէ ճաշ է պատրաստում միայն այն ժամանակ, երբ հյուրերի է սպասում: Նախապատվությունը տալով թեթև ու չոր սննդին՝ կանայք սկսում են իրոք չափից շատ ուտել, հայտնում է Լեդի @Mail.ru պորտալը:
Այնպես որ, մասնագետները «դատարկված բների» բնակիչներին խորհուրդ են տալիս տան անդամների մեկնելուց հետո վերահսկել ոչ միայն իրենց զգացմունքային վիճակը, այլեւ սննդակարգը:





























