Համացանցում սարսռեցնող տեսանյութ է հայտնվել Պապուա Նոր-Գվինեայում կախարդանքի համար մեղադրվող կանանց կտտանքների մասին: 

Տեսանյութում երեւում է, թե չորս կնոջ ինչպես են մերկացնում, կապում, այրում եւ ծեծում իբր նրա համար, որ վերջիններս հանել ու կերել են տղամարդկանց սրտերը: 

Ինչպես տեղեկացնում են «The Guardian»  թերթի աղբյուրները, կանանց կախարդանքի համար են մեղադրում այն պատճառով, որ այս տարվա օգոստոսին Էնգա գյուղում մի քանի երիտասարդ հիվանդացել է: 

Աղբյուրի խոսքով, նման իրավիճակում հայտնված կանայք Պապուա-Նոր Գվինեայում իրենց անմեղությունն ապացուցելու ոչ մի հնարավորություն չունեն: 

Նշվում է, որ սա կախարդության մեղադրանքի հետեւանքով բռնության առաջին դեպքը չէ եւ իշխանությունների ջանքերը, հատկապես գյուղական վայրերում ոչ մի արդյունք չեն տալիս: