Չինաստանում Լիյան քաղաքի 32-ամյա բնակիչը կարթի օգնությամբ 285 կրծկալ, 185 կանացի վարտիք եւ հագուստի 102 այլ առարկաներ է գողացել։ Նրան ոստիկանությունն արդեն ձերբակալել է։

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, չինացին ձերբակալվել է սեպտեմբերին, երբ ոստիկանությունը ստուգելու նպատակով կանգնեցրել է նրա միկրոավտոբուսը։ Ֆուրգոնի ներսում ոստիկանները հայտնաբերլ են վերջին երեք տարիներին գողացված բոլոր հագուստները։ Գողության համար չինացին ինքնաշեն կարթ հիշեցնող առարկա է օգտագործել։

Ձերբակալվածը խոստովանել է, որ սկզբում ցանկացել է կանացի ներքնազգեստի մի քանի դետալ գողանալ զվարճանալու համար, հետո էլի մի քանի  գողություն է կատարել, իսկ հետո էլ չի կարողացել վերահսկել իրեն։ Տղամարդուն հոգեբանական օգնություն կցուցաբերվի։

Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն, կանացի ներքնազգեստների գողության հարցում ռեկորդը պատկանում է Յուիլին քաղաքի բնակչին, որը վերջին 10 տարիների ընթացքում գողացել է ավելի քան 2 հազար վարտիք ու կրծկալ։ Գողին բռնել են այն բանից հետո, երբ փլվել է նրա բնակարանի կախովի առաստաղը։