Հայտնի ամերիկացի ռեժիսոր Քվենթին Տարանտինոն հարյուրավոր ցուցարարների հետ միասին բողոքի երթ է անցկացրել Նյու Յորքի փողոցներում՝ իր դժգոհությունն արտահայտելով ոստիկանական ամենաթողության դեմ։ «Օսկարի» մրցանակակիրը ցույցին մասնակցելու համար հատուկ ժամանել է Քալիֆորնիայից։
«Ես գիտակից մարդ եմ։ Եթե դու տեսնում ես՝ ինչպես է սպանություն տեղի ունենում, պետք է ոտքի կանգնես ու ընդդիմանաս դրան։ Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ ես զոհի կողմից եմ»,-ասել է Տարանտինոն։
Ցույցը տեղի է ունեցել Նյու Յորքի 6-րդ ավենյուում։





























