Արգենտինայում 100 տարեկանում մահացել է լեգենդար հարձակվող Ֆրանսիսկո Վարալյոն: Նա 1930թ. աշխարհի առաջնության Արգենտինա-Ուրուգվայ եզրափակիչի վերջին մասնակիցն էր: Այդ խաղում Վարալյոյի թիմը 2:4 հաշվով պարտվեց Ուրուգվային: Պրոֆեսիոնալ կարիերան Վարալյոն անցկացրել է Լա-Պլատայի «Խիմնասիայում» եւ «Բոկա Խունիորսում»` խփելով 200-ից ավելի գնդակ: Աշխարհի փոխչեմպիոն, Հարավային Ամերիկայի չեմպիոն, Արգենտինայի եռակի չեմպիոն, «Բոկա Խունիորսի» երրորդ ռմբարկուն 1994թ. արժանացավ ՖԻՖԱ-ի պատվո շքանշանի` Պելեի, Բեկենբաուերի, Մյուլլերի, Ռոբսոնի հետ տեղ գրավելով նույն շարքում, հաղորդում է BBC-ն: