Մասիս քաղաքում սեպտեմբերի 16-ին իրեն եւ 4-ամյա դստերը սնդիկի օքսիդով թունավորած 35–ամյա Շուշանիկ Թ.-ն դեռ հոգեբուժարանում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա ծանոթներից մեկը:
Շուշանիկի 4-ամյա աղջկան խնամում են մորական տատն ու պապը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Մասիս քաղաքում 35-ամյա Շուշանիկ Թ.-ն սնդիկի օքսիդ եւ արծաթի նիտրատ էր խմել, ապա սնդիկի օքսիդ էր խմեցրել նաեւ 4-ամյա դստերը՝ Սյուզի Մ.-ին: Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է, քիմիայի ուսուցչուհի:
Սնդիկի օքսիդից այրվել էր 4-ամյա աղջնակի ստամոքսը, կերակրափողը, բերանի խոռոչը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):





























