Աշխարհի բասկետբոլի առաջնության Թուրքիա-Հունաստան խաղից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հույն գործընկերոջ հետ իջել է հանդերձարան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Դավութօղլուն եւ Դրուչասը նախ մտել են խաղում պարտված Հունաստանի հավաքականի հանդերձարան, որտեղ  թուրք նախարարը սփոփել է հույն բասկետբոլիստներին՝ ասելով. «Տա Աստված, եզրափակիչում իրար հետ խաղանք»։

Այնուհետեւ նախարարները մտել են թուրք բասկետբոլիստների հանդերձարան։ Այստեղ հույն փոխնախարարը մոտեցել է թուրք հարձակվող Էրսան Իլյասովային  եւ նշել, որ հույները ոչ մի կերպ չկարողացան նրան պահել։