«Կոլագիմավիա» (Metrojet) ավիաընկերությանը պատկանող A321 օդանավի հետ կապված միջադեպն այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանի ցամաքային ծառայությունների մեղքով: Այս մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հաղորդել են Metrojet-ի մամուլի ծառայությունից:
«Պուլկովոյի օդանավակայանում ցամաքային ծառայությունների քարշակը խախտել է օդանավը քաշելու կանոնները, որի հետեւանքով շրջադարձի ժամանակ վնասվել է օդանավի առջեւ շասսին»,-պարզաբանել են ընկերությունում:
«Կոլագիմավիան» խոստանում է ուղեւորներին տեղ հասցնել մոսկվայի ժամանակով 17.05-ին, մեկ այլ օդանավով:
Միաժամանակ, Պուլկովոյում РСН աղբյուրը հայտնել է, որ վթարը կարող էր տեղի ունենալ նաեւ այլ պատճառով: Ըստ այդմ, օդանավը քաշելու ժամանակ օդաչուն կանոնակարգի համաձայն քարշակի վարորդին խնդրել է միացնել շարժիչը եւ դրական պատասխան ստացել: Մի քանի վայրկյան հետո օդաչուն բղավել է, որ պատահաբար սեղմել է արգելակի կոճակը:




























