Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցություններում կողմերը չեն պատրաստվում շրջանցել ոչ մի ոլորտ։ Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ խորհրդարանում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի տնտեսական հատվածին։

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրում ներկայացված է եղել 28-29 ուղղություն։ Դրանց մի մասը հնարավոր է նույն կերպով թողնել նոր փաստաթղթում։ Մյուս մասը ձեւակերպումների կարիք ունի։

Համաձայնագրում չեն ներառվելու ազատ առեւտրի մասին դրույթները, քանի որ Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, երրորդ երկրների հետ ինքնուրույն նման բանակցություններ վարելու իրավունք չունի։

«ԵՄ-ի հետ նախորդ բանակցությունների փորձը մեզ շատ օգնեց»,- հավելել է նա։