Հայաստանը հավանություն է տվել Եվրասիական միության համաձայնագրի նախագծին, որը վերաբերում է Ղազախստանի՝ ԱՀԿ-ի անդամ դառնալուց հետո մի շարք ապրանքներ այդ երկիր ներմուծելու կարգին։  Խոսքն այն ապրանքների մասին է, որոնց մաքսատուրքը Ղազախստանը պարտավոր է իջեցնել ԱՀԿ-ի առաջ պարտավորությունների շրջանակում։ 

Պայմանագրի համաձայն, Ղազախստանն իրավունք ունի նման ապրանքներ եւ դրանց վերամշակումներ (այդ թվում շաքար) արտահանել ԵԱՏՄ-ի այլ երկրներ միայն առանձին դեպքերում (այդ թվում նաեւ՝ անձնական օգտագործման մեքենաներ)։

Չի թույլատրվում վերաարտահանել անասնաբուժա-սանիտարական փորձաքննության ենթակա ապրանքներ, եթե դրանք արտադրվել եւ տեղ են հասցվել ԵԱՏՄ-ի անվտանգության նորմերին չհամապատասխանող պայմաններում։  

Նման ապրանքների վերաարտահանման համար Ղազախստանը դրանց ծագման վերահսկողություն կիրականացնի։ Այդ համակարգի տվյալները Ղազախստանը կներդնի դրանց ծագումը վերահսկող համակարգում։ Այդ համակարգի մասին տվյալները կփոխանցվեն ներմուծող երկրի համանման համակարգին։