Հայաստանի ճանապարհների մեծ մասի վատ վիճակն ակնհայտ փաստ է։ Խնդրի լուծման համար Հայաստանի իշխանությունները ոգեւորությամբ սկսել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը կոչված է արտասահմանյան չափանիշներին համապատասխանող որակյալ ճանապարհի միջոցով  պետության սահմանները կապել մայրաքաղաքի հետ։ 

Ինչպես շատ այլ հարցերում, այստեղ էլ տեսությունն էականորեն տարբերվում է պրակտիկայից։  Ճանապարհի շինարարությունը սկսվել է 2012-ին եւ նախատեսված է ավարտել 2017-ին։ Այժմ արդեն ակնհայտ է, որ հնարավոր չի լինի շինարարությունն ավարտել նախատեսված ժամկետում, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ճշգրիտ ինչքան ժամանակով կուշանա ճանապարհի շահագործումը։  

Եթե բանիմաց պաշտոնյաները դուրս գան աշխատասենյակներից եւ տեղում ծանոթանան շինարարությանը, ոչ թե թղթերով, կարծում ենք՝ իրավիճակը նրանց համար ավելի պարզ կլինի։ 

Ճանապարհաշինարարական աշխատանքների նպատակով տեղադրված հաղորդալարերի «շնորհիվ» միջպետական  Մ1 ճանապարհով (Երեւան-Վրաստանի սահման) առաջխաղացումն իրենից առանձնահատուկ մի բան է ներկայացնում եւ հավանաբար բազմաթիվ տպավորություններ կնվիրի զբոսաշրջիկներին։ Որոշակի պատճառներով շինարարները վճռել են միանգամից մի քանի տասնյակ կիլոմետրի շինարարություն իրականացնել։ Արդյունքում առաջխաղացման արագությունը ճանապարհի նշանակալի հատվածում տատանվում է   30-ից 50 կմ/ժամի միջեւ։  Չէ՞ որ իրոք, եթե ուզենաս 30 կմ/ժամ արագությամբ ընթանալ, նախանշված կետին հասնելու համար մի քանի օր կպահանջվի։ Դրա համար էլ նեղ հատվածներում տեղաշարժման արագությունը ոչնչով չի տարբերվում մայրուղու մնացած հատվածներից, ընդ որում Ճանապարհային ոստիկանության ոչ մի մեքենա չի հայտնաբերվել ոչ այդ ուղղությամբ առաջանալիս, ոչ էլ հետադարձի ճանապարհին։ 

Այլ վայրերում գործին մեծ կարեւորություն տալու համար դեղնա-սպիտակ գծանշումներ կան։ Բայց ամենայն հավանականությամբ դրանք այլմոլորակայիններն են գծել՝ իրենց կարիքների համար, որովհետեւ դրանց մեջ  «ներթափանցելու» հնարավորություն չունեցանք։

Շինարարության գոտուց դուրս եւս ճանապարհը չի կարող հպարտանալ ոչ ծածկով, ոչ նախազգուշական նշաններով, իսկ մեծ մասում ուղղակի բացակայում է համապատասխան պատվարը։

Իսկ այժմ հենց շինարարության մասին։ Կոնկրետ նոյեմբերի 8-ին ճանապարհի ամբողջ երկայնքով ոչ մի բրիգադ չէր աշխատում։ Այո, կիրակի է։ Բայց եթե նպատակը բազմաթիվ միլիոններ արժեցող հավակնոտ նախագծի իրակացումն է, արժեր ապահովել շինարարության հարվածային տեմպը։  Այնինչ տեխնիկան անգործության է մատնվում, նախագծի իրականացումը դանդաղում է, իսկ ինչ-որ մեկի գործարքային աշխատավարձը հավանաբար փոխանցվում է։