2015թ. սեպտեմբերից-հունվարն ընկած ժամանակահատվածում միջին օրական ջերմաստիճանը 1,02°C-ով գերազանցել է 19-րդ դարի (1850-1900) միջին ցուցանիշները, հայտնում է Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը։
Օդերեւութաբաններն ակնկալում են, որ միջին ջերմաստիճանները տարվա ընթացքում կշարունակեն բարձրանալ «Էլ Նինյոյի» (կլիմայական այն երևույթ, որի ժամանակ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի ջրերի վերին շերտն անսովոր տաքանում է) պատճառով, գրում է The New York Times-ը։
Բրիտանացի հետազոտողներն արձանագրում են, որ երկրի վրա ջերմաստիճանը 1°C-ով բարձրացել է։ Այս հարցին վերջնական պատասխան տալ հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը ներկայացնի իր հաշվետվությունը։ Ակնկալվում է, որ հաշվետվությունը լույս կտեսնի նոյեմբերին, հայտնում է Lenta.ru-ն։
Գիտնականները պնդում են, որ միջին ջերմաստիճանը 2°C բարձրանալը մարդկության համար անդառնալի հետեւանքներ կունենա։





























