Ավելի քան 18 հազար չինացի թոշակառուներ հավաքվել են Հեբեյ նահանգի Սյանհե գավառում՝ կոլեկտիվ պար կազմակերպելու համար։ Տղամարդիկ եւ կանայք պարել են Little Apple չինական հիթի հնչյունների ներքո։ «Կարմիր պարային դաշինքը» իր ելույթով նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։
Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես են կարմիր կոստյումներով չինացիները 100 մարդուց բաղկացած շարք կազմում։ Անհայտ պատճառով 18.5 հազար մասնակցից 41-ը որակազրկվել են, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։
Նախորդ նմանատիպ ռեկորդը սահմանվել էր 2007թ. ԱՄՆ-ում։ Այն ժամանակ կոլեկտիվ պար էր պարել ավելի քան 17 հազար մարդ։
































