Լրացուցիչ հետազոտությունները հաստատել են ռուս Նիկոլայ 2-րդ կայսեր եւ Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու աճյունների իսկությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

«Անցկացված հետազոտությունները եւս մեկ անգամ հաստատում  են «եկատերինբուրգյան աճյունների» իսկությունը։ Հետազոտությունները շարունակվելու են»,- ասել է նա։

Մարկինը պարզաբանել է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են միտոքոնդրիալ ԴՆԹ-ի մասնիկներ, որոնք համընկնում են Անգլիայի Վիկտորյա թագուհու մայրական կողմի սերունդների ԴՆԹ-ներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուս ցար Ալեքսանդր 3-րդի  աճյունը կարտաշիրիմվի գենետիկական փորձաքննություն անցկացնելու համար, որի նպատակն է հաստատել Նիկոլայ 2—րդի, արքայազն Ալեքսեյի եւ 1918թ. գնդակահարված Ռոմանովների ընտանիքի մյուս անդամների ինքնությունը։