Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրով պետպատվերի հասանելիությունը պետք է նույնը լինի անդամ երկրների բոլոր ընկերությունների համար։ Սակայն ինչպես կարծում են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում, այդ պահանջները չեն կատարվում, ինչի պատճառով նախարարությունը Ղազախստանի, Հայաստանի եւ Բելառուսի համապատասխան գերատեսչություններին նոտաներ է հղել, գրում է «Վեդոմոստի»-ն։
«Ղազախստանը հաստատել է 245 ապրանքատեսակից կազմված ցանկը։ Այդ ապրանքները կարող են գնել միայն ղազախական արտադրողներից։ Կա նաեւ Ղազախստանի պոտենցիալ մատակարարների բազա։ Խնդիրն այն է, որ այնտեղ բացակայում է էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ճանաչումը»,- ասված է նոտայում։
Պետպատվեր ստանալու համար ռուսական ընկերությունը պետք է Ղազախստանում ներկայացուցչություն բացի եւ ստորագրություն ստանա։ Բելառուսական առեւտրին հնարավոր է մասնակցել տանից դուրս չգալով։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նոտայից պարզ է դառնում, որ գնումների եւ ծանուցման փաստաթղթաշրջանառությունը չի թարգմանվում ռուսերեն, ինչը Մաքսային միության պաշտոնական լեզուն է։
Բելառուսում խնդիրներ կան ծառայությունների եւ աշխատանքների ծագումը հաստատելու հետ։




























