Lufthansa գերմանական խոշորագույն ավիափոխադրողը բորտուղեկցորդների գործադուլի պատճառով մոտ 930 չվերթ է չեղարկել։ Այս մասին ասված է ավիափոխադրողի կայքում։
Մոտ 100 հազար ուղեւորներ չեն կարող գնած տոմսերով մեկնել։ Չեղարկված չվերթների թվում է Մայնի Ֆրանկֆուրտ-Մոսկվա 4 թռիչք, Մայնի Ֆրանկֆուրտ-Սանկտ Պետերբուրգ 2 չվերթ եւ Մյունխեն-Մոսկվա եւ Մյունխեն-Սանկտ Պետերբուրգ թռիչքները, փոխանցում է Gazeta-ն։
Նախօրեին «Բորտուղեկցորդների անկախ կազմակերպություն» արհմիությունը բոլոր բորտուղեկցորդներին կոչ էր արել նոյեմբերի 11-13-ը գործադուլ կազմակերպել։
Lufthansa-ի դուստր ընկերությունները գործադուլին չեն մասնակցում։





























