Գիտնականները պարզել են, թե ինչով է վատ ընտանիքում ծնողների սիրելին լինելը։ Հոգեբանների կարծիքով, չնայած, որ ծնողները պնդում են, որ իրենց երեխաներին միանման են սիրում, մայրերի 60 տոկոսն եւ հայրերի 70 տոկոսն ունեն մյուսներից ավելի սիրելի զավակ։ Ընդ որում, այդ երեխաների համար հատկապես դժվար է մեծանալ։ Բանն այն է, որ երեխաները, որոնք զգում են ծնողների մեծ սերը, հաճախ են հասուն տարիքում բախվում ընկճախտին, փոխանցում է Informing-ը։
Պերդյուի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են մոտ 49 տարեկան 725 մարդ։ Գիտնականների համար կարեւոր է եղել պարզել մերձության, կոնֆլիկտի, հպարտության եւ հիասթափության աստիճանը ծնողների եւ երեխաների միջեւ։ Պարզվել է, որ սիրելի զավակները ավելի դժվար են վերապրում ծնողների կոպիտ վերաբերմունքը։ Արդյունքում ժամանակի ընթացքում նրանց մոտ ընկճախտի հակում է նկատվում։





























