Վայրի գերմանամկան լուսանկարը ճանաչվել է  2015թ. ամենածիծաղելի կենդանու լուսանկարը, հայտնում է The Telegraph-ը։ Հենց այս նկարն է Comedy Wildlife Photography Awards-ում զբաղեցրել առաջին տեղը։

Լուսանկարի հեղինակը ավստրալացի Ջուլիան Ռեդն է։ Գլխավոր մրցանակի համար պայքարում նա առաջ է անցել հարյուրավոր մրցակիցներից։ Նրա լուսանկարում պատկերված է վազող գերմանամուկ՝ բերանում հավաքած ուտելիքից կլորացած այտերով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է բրիտանացի Ուիլյամ Ռիչարդսոնը, որը լուսանկարել էր «կամուֆլյաժի վարպետ» եղնիկին։  Երրորդ տեղում քիթը փորող գորիլային լուսանկարած Օլիվեր Դրայկեն է, փոխանցում է Gazeta-ն։