Ամերիկյան GQ ամսագիրը «50 ամենալավ բաները, որոնք կարելի է ուտել, բեռնել եւ խմել» հետազոտության շրջանակներում նշել է, թե որն է աշխարհի ամենալավ բուրգերը։ Այդ կոչումը ստացել է առանց մսի պատրաստվող ուտեստը, որը մատուցում են Մանհեթենի Superiority Burger հաստատությունում, հայտնում է Metro-ն։

6 դոլար արժողությամբ բուրգերը բաղկացած է հացից, այսբերգ աղցանից, լոլիկից, սոուսից եւ բուսական կոտլետներից։ Բուրգերի պատրաստման գաղտնիքը շեֆ խոհարար Բրուքս Հեդլին չի բացահայտել։ Նրա խոսքով՝ հիմա միս չպարունակող համբուրգերների ժողովրդականությունն աճում է, փոխանցում է Lenta-ն։

GQ-ն աշխարհի լավագույն բուրգերն ընտրել է Instagram-ում այցելուների կարծիքի հիման վրա։