Նոյեմբերի 15-ից Նեապոլում սուրբ ծննդյան տոնավաճառ կբացվի։ Ավանդաբար այն կրում է քաղաքի հովանավորներից մեկի՝ Հայ Սուրբ Գրիգորի անունը, փոխանցում է  La Repubblica թերթի խմբագրությունը։

«Թվում է, թե Սուրբ ծննդին դեռ շատ կա։ Բայց այդպես չէ։ Նոյեմբերի  15-ին Նեապոլի պատմական կենտրոնում կբացվի սուրբ ծննդյան տոնավաճառը։ Շրջիկ առեւտրականները աշխատանքի են պատրաստվում», - գրում է թերթը։

Վաճառքը համեստ կլինի։ Տոնավաճառի առեւտրականների ընկերակցության ղեկավար Անտոնիո Էսպոզիտոյի խոսքով, յուրաքանչյուրը մոտ  200 եվրոյի ապրանք կներկայացնի։

«Կիրակնօրյա տոնի համար մենք արդեն հրավառության պարագաներ ենք գնել եւ փոքրիկ պիցցաներ ենք պատվիրել, որոնք առաջարկելու ենք անցորդներին», - տեղեկացրել է նա։