Նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ 4 օր անց հայրենիք  վերադարձած 76-ամյա Լուսիկ Աբովյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Տավուշի մարզի առողջապահության վարչության պետ Նարեկ Վանեսյանը:

«Լուսիկ Աբովյանը հետազոտվել է, որեւէ նոր հիվանդություն չի հայտնաբերվել, եւ նա դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասաց Նարեկ Վանեսյանը:

Նշենք, որ 76-ամյա կինը մինչեւ սահմանը հատելը ունեցել է արյան բարձր ճնշում եւ սրտի աշխատանքի հետ կապված խնդիր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ նոյեմբերի 8-ին գերի է ընկել Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի բնակչուհի Լուսիկ Ղուկասի Աբովյանը (1939 թվականի ծնված)։

Նոյեմբերի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո 76-ամյա Լուսիկ Աբովյանը Հայաստան է հայրենադարձվել: