Ռուսաստանում երկնիշ գնաճը, որը զգալիորեն առաջ է ընկել աշխատավարձի ավելացումից, այդ երկրում կյանքի նկատելի թանկացման է հանգեցրել։ Իսկ մեզ մոտ գնաճը եվրոպական մակարդակի էր եւ հոկտեմբերին կազմել է 1,9 տոկոս։ Այդ կապակցությամբ հետաքրքիր է համեմատել կյանքի մակարդակները։ Ասենք, հաշվենք, թե նվազագույն աշխատավարձով ինչքան կարեւորագույն սննդամթերք է հնարավոր գնել Երեւանքում եւ, ասենք, Կրասնոդարում։
Այսպես, կարեւորագույն սննդամթերքը՝ բարձրորակ հացի գնի ցուցանիշը մեզ մոտ նույնն է. Երեւանում հնարավոր է 104 կիլոգրամ գնել, իսկ Կրասնոդարում՝ 103։ Տարբերությունը, ինչպես տեսնում ենք, մի կիլոգրամ է մեր օգտին։
Սակայն այլ մթերքների առումով պատկերը տրամագծորեն փոխվում է։ Այսպես, Կրասնոդարում նվազագույն աշխատավարձով հնարավոր է գնել 26 կիլոգրամ կարագ, իսկ Երեւանում գրեթե երկու անգամ պակաս՝ 14 կիլոգրամ։ Վերամշակման աստիճանից կախված՝ ռուսական այս քաղաքում ձեթի գնի տատանման տիրույթը բավականին մեծ է եւ նվազագույն աշխատավարձով հնարավոր է 81-ից 110 լիտր գնել։ Երեւանում՝ 72 լիտր, ինչը 9 լիտրով պակաս է նույնիսկ Կրասնոդարի նվազագույն մակարդակից։
Նվազագույն աշխատավարձ ստացող Կրասնոդարցին կարող է 3 կիլոգրամ ավելի տավարի միս գնել, քան երեւանցին։ Ըստ ոչխարի մսի, մեզ համար բացասական տարբերությունը կազմում է 7 կիլոգրամ, ըստ խոզի մսի՝ 15 կիլոգրամ։ Եվ այսպես, չնայած Ռուսաստանում երկնիշ գնաճին, այնտեղ վարձու աշխատողների համար սննդամթերքն ավելի թանկ արժե, քան մեզ մոտ։
Դրան կարելի է հակաճառել, թե ռուսական մայրաքաղաքում ապրանքներն անհամեմատ ավելի թանկ են, քան գավառում։ Բայց այնտեղ եկամուտն էլ ծայրամասի եկամտի համեմատ ֆանտաստիկ է։ Դրա վկայությունն է, մասնավորապես, նվազագույն աշխատավարձերի հարաբերակցությունը. Մոսկվայում աշխատավարձն ավելի շատ է, քան Կրասնոդարում՝ 1,7 անգամ։
Իհարկե, նվազագույնից բացի, կարեւոր է նաեւ միջին աշխատավարձը։ Այսպես՝ Երեւանքում կեղտոտ միջին աշխատավարձը 3,3 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը (հոկտեմբերի տվյալներով), իսկ Կրասնոդարում՝ մոտ 4,7 անգամ (օգոստոսի տվյալները)։
Հավելենք, որ Ռուսաստանում գործում են ազատ շուկայի կողմնակիցների համար անընդունելի սահմանափակումներ։ Նույն Կրասնոդարում մանրածախ առեւտրի ձեռնարկություններին «խորհուրդ է տրվում» մի շարք սննդամթերքի առումով չգերազանցել 10 տոկոս հավելյալ գինը։ Այդ ապրանքների թվում են սառեցված հավերը, ձիթապտղի ռաֆինացված յուղը, կաթը եւ առանձին կաթնամթերքներ, ձուն, շաքարը, առաջին կարգի հացը, բրինձը եւ հնդկացորենը։





























