Լոնդոնի համալսարանի քոլեջի բրիտանացի գիտնականները բացատրել են, թե ինչու ոչ բոլոր մարդիկ են կարողանում նկարել։
Ինչպես պատմել է հոգեբան Ռեբեկա Չեմբերլենը, մարդու նկարելու կարողության վրա միանգամից մի քանի գործոն է ազդում։ Այսպես՝ այն մարդիկ, որոնք ի վիճակի են նկարում տաղանդավոր կերպով արտահայտել իրենց մտքերը կամ էլ դրա միջոցով փոխանցել շրջապատող աշխարհի իրենց տեսլականը, ավելի լավ տեսողական հիշողություն ունեն եւ ավելի ուշադիր են։ Նրանք ի վիճակի են հստակորեն հիշել այն օբյեկտի մանրամասները, որը պատկերում են։ Սակայն, ինչպես պնդում են գիտնականները, տեսողական հիշողությունը լավ զարգացած է երկրի բնակչության սոսկ 20 տոկոսի մոտ։ Ոչ պակաս կարեւոր գործոն է այն, որ նկարիչները կարողանում են առանձնացնել իրենց անհրաժեշտ առարկան, վերացարկվելով «ավելորդ» մանրամասներից, տեղեկացնում է Informing-ը։
Ինչպես նշել են այս տեսության հեղինակները, մարդը կարող է ինքնուրույն զարգացնել տեսողական կերպարը հստակորեն հիշելու կարողությունը։ Դրա համար անհրաժեշտ է ինքնուրույն եւ շարունակական կերպով մարզվել՝ փոքրագույն մանրամասներին էլ ուշադրություն հատկացնելով։





























