Հարավային Սուդանում նոյեմբերի 4–ին կործանված օդանավի անձնակազմի հրամանատար Գեւորգ Թովմասյանի, բորտինժեներ Սամվել Մկրտչյանի եւ ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանի մարմիններն այսօր՝ նոյեմբերի 14-ին, հանձնեցին հողին:
Նշենք, որ աճյունները Հայաստան էին տեղափոխվել Ջուբա-Խարթում-Երեւան չարտերային չվերթով՝ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան:
Հայրենիք են տեղափոխվել կործանված օդանավի 5 անդամների մարմինները:
Անձնակազմի անդամներն են՝
Հրամանատար Գեւորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան
Անձնակազմում կար նաեւ ՌԴ քաղաքացի, որի մարմինը նույն չվերթով Երեւանից տեղափոխվել է Մոսկվա:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող բեռնատար ԱՆ-12 օդանավը։ ԱՆ-12-ը վայր էր ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝ ընկել էր Նեղոս գետը։ Ավիաաղետի հետեւանքով զոհվել էր 40 մարդ:





























