Շոտլանդիա արշավի ընթացքում Սկայ կղզում հայտնաբերվել են մկան չափի կաթնասունի քարացած մնացորդներ։  Գտածոն գիտնականներին հնարավորություն է տվել եզրակացել, որ դրանք իրականում պատկանում են ոչ թե երեք տեսակի կենդանու, այլ՝ մեկ։  

Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի տարածքում հայտնաբերվում էին Յուրյան ժամանակաշրջանի բազմաթիվ կաթնասունների մնացորդներ, որոնք ժամանակակից կենդանիների, մասնավորապես՝ կրծողների եւ պարկավորների նախնիներն են։  Այս անգամ Օքսֆորդի գիտնականների թիմը ծնոտ է հայտնաբերել, որի համակարգային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է ատամներ, որոնք նախկինում սխալմամբ վերագրվել էին երեք տարբեր տեսակի՝  Palaeoxonodon ooliticus-ի, Palaeoxonodon freemani-ի եւ Kennetheridium Leesi-ի, տեղեկացնում է Gazeta-ն։

Ատամների տարբեր ձեւեր, որոնց հիմքի վրա անցկացվել է տեսակների դասակարգումը, իրականում առկա են միայն ստորին ծնոտում, որը հայտնաբերվել է Սկայ կղզում։ Այս բացահայտումը ցույց է տալիս, որ գիտնականները պիտի ծայրաստիճան ուշադիր լինեն կենդանիների նոր տեսակների սահմանման եւ անվանման  գործում։ 

Հայտնաբերված քարացածությունների օգնությամբ գիտնականները կկարողանան ավելի լավ հասկանալ ժամանակակից կաթնասունների էվոլյուցիայում սեղանատամների  միջանկյալ փուլը, այն է՝ հատուկ տրիբոֆերիկ ատամների առկայությունը, որոնք օրգանիզմին թույլ են տալիս կծել սնունդը եւ ծամել։  Հնարավոր է՝ հենց այդ էվոլյուցիոն նորարարությունն է նպաստել կաթնասունների հաջող զարգացմանը։