Օքսֆորդի համալսարանի նեյրոկենսաբանների թիմը հետազոտություն է կատարել, որի ընթացքում պարզվել է, որ ապատիայի պատճառը ոչ միշտ է հուլությունը, երբեմն պետք է կենսաբանությանը մեղադրել։  Գիտափորձի էությունն այն էր, որ գիտնականները առողջ կամավորների  խմբի առաջարկել են մի խաղ խաղալ, որում անհրաժեշտ է եղել ֆիզիկական ուժ կիրառել պարգեւ ստանալու նպատակով, տեղեկացնում է  Gazeta-ն։

Մեծ պահանջարկ էին վայելում բարձր մրցանակները, որոնք չափավոր ուժ էին պահանջում, մինչդեռ փոքր պարգեւները, որոնց հասնելն ավելի բարդ էր, ավելի փոքր ժողովրդականություն էին վայելում։ Խնդրի իրականացման ժամանակ կամավորների ուղեղը սկանավորվել էր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով եւ գիտնականները պարադոքսալ բացահայտում էին արել։ Գլխուղեղի կեղեւի պրոեկցիոն գոտիները պատասխանատու են շարժման համար եւ ապատիայով տառապող մարդկանց մոտ գիտափորձի ընթացքում դրանք ավելի ակտիվ են եղել, քան նպատակասլաց մարդկանց մոտ։  Հետազոտողները ենթադրել են, որ անտարբեր մարդկանց ավելի շատ ջանք է պահանջվում որոշումները կյանքի կոչելու եւ գործել սկսելու համար։  Ուղեղի աշխատանքը էներգիայի նշանակալի ծախս է պահանջում եւ եթե ապատիայով տառապող մարդիկ չափից շատ ջանք գործադրեն գործողությունը պլանավորելու վրա, էլ ուժ չի մնա դրա իրականացման համար։ 

Այս հետազոտությունը հաշվի չի առնում բոլոր մարդկանց ապատիաները, բայց դրա արդյունքները բավականին կարեւոր դեր կխաղան այն մարդկանց բուժման փնտրտուքում, որոնց ապատիան պաթոլոգիական բնույթ է կրում։