Ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք արդեն սերտորեն մեր կյանքի մեջ են մտել, երբեմն շատ բացասաբար են ազդում դրա առանձին կողմերի վրա։
Նիդերլանդների գիտնականները հետազոտություն են կատարել, որը ցույց է տվել, որ ներկայումս սմարթֆոնները խանգարում են ինտիմ կյանքին։
Մասնագետները Հոլանդիայի 25-ից 34 տարեկան 3000 բնակչի շրջանում հետազոտություն են իրականացրել։ Սեքսի պատճառով ի հայտ եկող խնդիրների վերաբերյալ հարցին ի պատասխան հարցվածների կեսից ավելին պատասխանել է, որ ինտիմ կյանքի ինտենսիվությունը նրանց մոտ ավելի ցածր է, որովհետեւ զույգերը սմարթֆոններն իրենց հետ ննջարան են տանում, տեղեկացնում է Informing-ը։
Պարզվել է, որ հարցվածների մեծ մասը անկողնում իրեն ավելի հարմարավետ է զգացել սարքերի հետ, քան զուգընկերոջ գրկում։ Գիշերն իրար ուշադրության արժանացնելու փոխարեն տղամարդիկ եւ կանայք մնում էին սոցցանցում եւ շփվում էին ընկերների հետ։ Պատասխանողների 60 տոկոսը խոստովանել է, որ պարբերաբար անկողին է տանում սմարթֆոնները, պատասխանողների կեսը ամեն օր է անում դա։
Սեքսոլոգների կարծիքով եթե անցյալում ամուսնական զույգերը դժգոհում էին նրանից, որ հեռուստացույցը խանգարում է սիրով զբաղվել, ապա վերջերս ժամանակակից մարդկանց ինտիմ կյանքի վրա սարքերն են ազդում։




























