Գրենլանդիայում պոկվել է Zachariae Isstrom մեծ սառցաբեկորի մեծ մասը, որը մոլորակի ամենախոշոր կղզու սառցե վահանի մի մաս է կազմում։ 

Գիտնականների խոսքով, այս երեւույթը կապված է մոլորակի վրա ջերմաստիճանի ընդհանուր բարձրացման հետ։ Քանի որ սառցաբեկորը շատ արագ է հալվում, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է մոտ  50 սանտիմետրով աճել, տեղեկացնում է Informing-ը։

Արժե նշել, որ Zachariae Isstrom սառցաբեկորն արդեն շատ դարեր ծածկում է Գրենլանդիա կղզին։ Մասնագետները նշել են, որ գլոբալ տաքացման հետեւանքով սառույցներն արդեն մի քանի տարի հալվում են։ Ապագայում ջերմաստիճանի բարձրացումը կարող է ավելի լայնամասշտաբ հետեւանքների պատճառ դառնալ։  Գրենլանդիայի բոլոր սառցաբեկորների հալվելու դեպքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է 6 մետրով բարձրանալ, ինչը կհանգեցնի շատ առափնյա շրջանների ջրի տակ մնալուն։ Հայտնի է, որ երբ կղզու ափերից նոր սառցաբեկորներ են պոկվում, ամեն տարի 5  միլիարդ տոննա ջուր է լցվում համաշխարհային օվկիանոս։