Երեւանում այսօր՝ նոյմեբերի 15-ին, Հալաբյան փողոցում բախվել են Երևան քաղաքի թիվ 12 և 74 երթուղային տաքսիները, որի հետեւանքով 4 վիրավոր տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ եւ մեկ վիրավոր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

«Արմենիա» ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխվելէ  4 վիրավոր, որոնք  ամբուլատոր ձեւով հետազոտվել են եւ գնացել:

NEWS.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ աջ աչքի շրջանում պատռվածքով տեղափոխվել է 12-ամյա Ահահիտ Ավետյանը, որը նույնպես  դուրս է գրվել: