Փարիզի Մեծ սինագոգում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների հիշատակին սգո արարողություն է սկսվել: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde-ը:
Արարողությունն անցկացնում են Ֆրանսիայի գլխավոր ռաբբին Խայիմ Կորսիան, կոնսիստորիայի նախագահ Ժոել Մերգուին, ինչպես նաեւ Փարիզի գլխավոր ռաբբին Միշել Գուգենհայմը:





























