Երեւանում առաջիկա մեկ շաբաթն արեւոտ եղանակ է սպասվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ  ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` մինչեւ նոյեմբերի 24-ը ձյուն չի սպասվում: Իսկ թե ինչպիսի ձմեռ է սպասվում, դեռ պարզ չէ. հիդրոմետ ծառայությունը չի ավարտել կանխատեսումները: