Նոյեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 64-ամյա Սոֆիկ Հ.-ն եւ հայտնել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 43.000 դրամ եւ կուտակային քարտ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երեւանի Սեբաստիայի եւ Ա. Սարգսյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Վահան Դ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: