Ինդոնեզիայի ափերին խորտակված լաստանավում հարյուրավոր ուղեւորներ են եղել։ Նրանց շրջանում զոհեր չկան, հայտնում է Suara Surabaya ռադիոկայանը՝ վկայակոչելով ականատեսներին։
KM Wihan Sejahtera լաստանավը խորտակվել էր երկուշաբթի Մադուրայի նեղուցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բոլոր ուղեւորներն արդեն տարհանվել են»,- մեջբերում է ռադիոկայանը ականատեսի բառերը։
Լաստավանում եղած ուղեւորների թիվը հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է։




























